Նորձեւության փորձագետներն անվանել են 2020 թվականի ամենատարածված կոշիկները: Այս մասին հայտնում է Footwear News-ը:

Ավելի պահանջված կլինեն քառակուսի քթով կոշիկները, կովբոյական ոճի կիասաճտքավոր կոշիկները, ինչպես նաեւ բարձր զանգվածային ձմեռային կոշիկները՝ քուղերով եւ պլատֆորմով: 2020 թվականին կաճի նաեւ գոտիներով «հրեշային» սանդալների պահանջարկը:

Մոդայիկ երանգներից կլինի դեղձանիկի դեղինը եւ վառ նարնջագույնը: Թրենդի մեջ կլինեն բազմագույն կտորները եւ ջինսային մատերիալը:

2019 թվականի դեկտեմբերին տղամարդկանց կաշվե մոկասիները՝ երկարացված քառակուսի քթով եւ բաց կրունկով, ճանաչվեցին նորաձեւության նոր թրենդ:

«Հրեշային» մոդելի հեղինակը, որն առաջին անգամ ցուցադրվեց 2020 թվականի գարուն-ամառ հավաքածուում, բրիտանացի մոդելյեր Մարտին Ռոուզն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել