Կրեմլը միայն Հայաստանի վրա չէ որ ճնշում է գործադրում, այլ՝ իր շղթաներից ազատվել փորձող նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների: Դեռ 2006թ.-ին պաշտոնական Մոսկվան արգելք դրեց մոլդովական եւ վրացական գինիների ներկրման վրա: Մոլդովայի դեպքում՝ քաղաքական որոշ նկատառումներից ելնելով արված կարճ դադարից հետո այդ արգելքը վերահաստատվեց 2010թ.-ին: Սակայն այդ երկրներին օգնության հասավ Եվրամիությունը: Օրինակ, Մոլդովային հատկացվեց ԵՄ գինիներ արտահանելու այնպիսի քվոտաներ, որոնք այդ երկիրը անգամ չի հասցնում բավարարել: Ավելորդ է ասել, որ ԵՄ երկրների վճարողունակ շուկաներում մոլդավացիները իրենց գինին վաճառում են ավելի թանկ գնով եւ ավելի մեծ շահույթով, քան դա անում էին Ռուսաստանում: Վրաստանի դեպքում ԵՄ-ն բացի այն որ հեշտացրեց այդ երկրի գինիների ներկրումը իր տարածք, նաեւ ամեն տարի տասնյակ միլիոնավոր եվրոի օժանդակություն է ցուցաբերում Վրաստանի գյուղատնտեսության զարգացմանը եւ ի մասնավորի՝ գինիների արտադրության որակի բարելավման եւ այն եվրոպական չափանիշներին հասցնելու նպատակով: Ու թեեւ վրացական գինիների արտադրությունը եւ արտահանումը դեռ չի հասել նախկին ծավալներին, տեմպերը հուսադրող են: Այս ամենի ֆոնի վրա վրացական գինիներից իսպառ զրկվելու առջեւ կանգնած Ռուսաստանը, նաեւ այն պատճառով, որ իր այդ ճնշումները չեն բերում ցանկալի արդյունքի, այժմ վերանայում է իր քաղաքականությունը այս ուղղությամբ:
Հայաստանի դեպքում եթե նման տնտեսական հակակշիռներին զուգահեռ գրագետ եւ համարձակ արտաքին քաղաքականության շնորհիվ հնարավոր դառնա հասնել ԵՄ-ի եւ ընդհանրապես գլոբալ Արեւմուտքի աջակցությանը նաեւ ռազմաքաղաքական ոլորտում՝ դա կլինի իդեալական տարբերակ մեզ համար: Շահերի գլոբալ միջազգային հակասությունների պայմաններում դա հնարավոր է անել: Բայց դե ով վարի նման քաղաքականություն? Գործող դե-ֆակտոները? Ավելի ճիշտ՝ դե-ֆակտո չգործողները?
Կից նյութն` այստեղ