Այսօր մսավաճառի հետ մի կես ժամ խոսելու արդյունքում առանձնացված մտքերը․
* Իմ ծանոթներից մի քանի հոգու զանգել են փակ համարներից, թե բա՝ ցույցի դուրս չգաք։ Տեսեք, կգան, նենց ստուգումների մեջ կքցեն սաղիդ, տակից դուրս չեք գա, ինչ կուզեն, կգտնեն։
* Վիդեոների տակ ինչ ասես, գրում են, արա… Արա, մենք դեմ չենք, բայց էս ի՞նչ վիճակ ա։ Երեկ գնացինք մի 100 հոգով կառավարություն, զորքեր էին բերել մեզանից շատ։
* Սպանդանոցների վիճակը էսօր, ոնց որ գաս, ասես՝ ինձ ՀԴՄ սարք տվեք, ասեն․ «Չկա, հետո արի»։ Գնաս, մեկ էլ գան, տուգանեն, թե բա՝ չունես։
* Մի քանի սպանդանոց ա սաղ երկրով մեկ։ Գալ, կենդանուն տանելը՝ 10 հազար, մորթելը՝ 12 հազար, 5 հազար՝ մնացած կեղտը տանել-թափելը։ Գինը ահագին կարա բարձրանա։
* Վարկերի տակ են մեծ մասը։ Գյուղացիները, որ ասում են՝ մի քիչ սպասեք, նրա համար չեն ասում, որ վիճակը դզվի։ Իրանց եղած կենդանիները ուզում են նորմալ մորթեն, փողերը վերցնեն, հելնեն-գնան էս երկրից։
* Մի վարկ ունեմ, երկրորդն էի ուզում վերցնեմ, խանութը մեծացնեմ, սիրունացնեմ։ Հիմա մտածում եմ, որ չեմ անի։ Մի վարկ ունեմ արդեն, տունս գրավի տակ ա, երկրորդը էս վիճակով չեմ վերցնի։
* Սենց որ գնա, էս խանութները մենակ իրանց համար միս կբերեն, մի կես տարի էլ ինչքան կորուստ ունենան, սաղ կփակեն, բայց որ շուկայում մնան մենակ իրանք։ Սաղ տեղական արտադրողները կթարգեն կենդանի պահել։ Պատերազմի ժամանակ ի՞նչ եք անելու, արա։ Բրազիլիայից ո՞նց եք բերելու, որ սահմանները փակվեն։