Shamshyan.com-ը գրում է.
Հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում նշված դպրոցի միջանցքում Հարություն Հ-ին անզգուշությամբ մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի սան՝ 15-ամյա Ստեփան Ա-ն, ով ծնողի հետ հրավիրվել է ոստիկանություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է նշված դպրոցի 9-րդ դասարանում։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145471/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել