Pastinfo.am-ը գրում է.

Այսօրվա միջադեպից հետո մտածում եմ՝ գուցե հեռուստատեսությամբ ԱԺ-ի նիստերը հեռարձակելիս 18+ նշումն անեն։ Այս մասին խորհրդարանական ամբիոնից ասաց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով քիչ առաջ նիստերի դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ընդհարմանը։

«Այն, ինչ տեղի է ունենում, առնվազն համահունչ է այն արժեքների հետ, որոնց մասին մենք խոսում ենք։ Խոսում ենք ամբիոնից, լրատվամիջոցներով, ֆեյսբուքում։ Մենք քննարկում ենք օրինագիծ, որի նպատակն է հնարավորինս բարձրացնել քաղաքացու վստահությունը ֆորմալ և ոչ ֆորմալ իշխանության նկատմամբ։ Թույլ տալ, որ ռեալ իշխանության կրողը՝ պետությունը կարողանա իրականացնել իր գործառույթները։ Հնարավորություն վերապահել քաղաքացուն ընկալել, որ ոստիկանը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարաններն են իր իրական պաշտպանը»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա նկատեց՝ նպատակ են հետապնդում վերադառնալ այն քրիստոնեական արժեքներին, որոնք պետք է դրված լինեն օրենսդրության հիմքում։
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում՝ «օրենքով գողեր»-ի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ընդհարում տեղի ունեցավ Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել