Մեր գյուղը Ջավախքում է։ Էնտեղ սովորող մարդուն, բարձրագույն կրթություն ստացած մարդուն առանձնակի են հարգում։ Ջիվանու ասած «Երկիրն իր ուսյալ զավակին է փայփայում մոր պես» արտահայտությունը հենց Ջավախքի մասին է։ Ջավախքն ունի Տերյանական օրեր։ Դա ուխտագնացություն է դեպի Տերյանի ծննդավայր ու հանդիսությունների շարք, որը ավելի շուքով է նշվում, քան Արարատյան դաշտում Վարդավառը։ Ուզում եմ պատկերացնեք, թե ինչ աստիճան է մեծարված կրթությունն ու կարդացած մարդը Ջավախքում։
Ահա, մեր գյուղում մեկին ասում էին «գալստուկավոր սրիկա»: Նա ուսյալ մեկն էր, ով, սակայն, չէր արդարացրել իր հետ կապված հույսերը, հիասթափեցրել էր համագյուղացիներին, կրթվել էր, սակայն չէր աճել։ Նա վնասատու չէր, պարզապես իրենով վարկաբեկել էր ուսյալ մարդու կերպարը։
Գալստուկավոր սրիկա։
Հետհեղափոխական էլիտան ամեն հուսախաբ անելու մեջ մոտենում է գալստուկավոր սրիկայի պիտակին։