Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մասնագիտական առումով չեմ տեսնում, քանի որ գործող Սահմանադրությունն այսօրվա դրությամբ կարելի է ասել կարգավորում է հասարակական այն հարաբերությունները, որոնք պետք է կարգավորեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:

«Սահմանադրության փոփոխությունների պատմական պրակտիկան ցույց է տվել, որ 1995թ. հետո ժամանակային կտրվածքով փոփոխությունները եղել են յուրաքանչյուր տասը տարի հետո՝ 2005 և 2015 թվականներին: Բոլոր փոփոխությունները եղել են հստակ և օբյեկտիվ հիմնավորումներով»,-ասաց նա և նշեց, որ օրինակ` 2005թ. սահմանադրական փոփոխությունները պայմանավորված էին Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու և մի շարք այլ պարտավորություններով՝ այդ թվում սահմանադրական մակարդակում ստանձնելու հետ:

«2015թ. սահմանադրական փոփոխությունները որոշակի էվոլյուցիայի անհրաժեշտություն ունեին, հատկապես, իրավունքի գերակայության սկզբունքի առումով, բայց նաև որոշում էր կայացվել կատարել փոփոխություններ կառավարման համակարգում, որը լրամշակման համար էական հիմք էր:  Կարող եմ ասել, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների՝ Մարդու իրավունքների և ազատությունների բաժինը Վենետիկի հանձնաժողովը գնահատել էր բացառիկ և դրական: Այս փուլում առնվազն այն, ինչ հրապարակել է ՀՀ արդարադատության նախարարությունը պարզ չէ անհրաժեշտությունը, այսինքն՝ հասկանալի չէ, թե որոնք են Սահմանադրության այն խութերը, որոնք պետք է հաղթահարվեն հենց սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել