Antifake.am-ը գրում է․
Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս ցավալի դեպքը դարձել էր շահարկման առարկա մի խումբ պաշտոնյաների, սորոսական և իշխանական պրոպագանդիստների և որոշ լրատվամիջոցների կողմից: (1, 2)
Շահարկումներ նաև եղել են ֆեյսբուքյան մի շարք իրական օգտատերերի կողմից, որոնք Կուտոյանների ընտանիքին ցավակցություններ հղելու փոխարեն Ֆեյսբուքը լցրել են ատելության խոսքով և «նոր մահվան ձայն լսելու ցանկություն» հայտնել: Նրանք սպառնալիքներ են հնչեցրել՝ երբեմն հայհոյախառն, Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղած անձանց (ընկերներ, նախկին պաշտոնյաներ և այլք), նրա հոգեհանգստի և հուղարկավորման արարողություններին մասնակցած անձանց հասցեներին: Շահարկումները ֆեյսբուքյան օգտատերերի կողմից եղել են նաև ծաղրուծանակի մակարդակում՝ ուղղված Կուտոյանի ընկերների՝ արցունքները զսպել չկարողանալուն: Նրանց թիվը հասնում է հարյուրների, իսկ նրանց մեծ մասը, չնայած պատկառելի տարիքին և երեխաների, թոռների խնամքով զբաղվելու հանգամանքին, «նոր մահ են տենչում»:
Մենք շարունակում ենք համացանցում և, մասնավորապես, Ֆեյսբուքում օգտատերերի կողմից հայհոյանքները և սպառնալիքները ներկայացնել հանրության դատին, ինչպես նաև պատրաստվում ենք մեր կողմից հավաքված սպառնալիքները և հայհոյանքները ներկայացնել իրավապահ մարմիններին, որպեսզի դրանք համացանցում տարածողները ստանան օրենքով նախատեսված պատիժը, և մենք հետևողական կլինենք այդ հարցում:
Ֆեյսբուքյան այս օգտատերը, հանդիսանալով ՀՀ Ոստիկանության աշխատակից, ունի ընդգծված քաղաքական կողմնորոշում: Նա սպառնալիքներ է հնչեցրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին՝ մատնացույց անելով, որ հաջորդ մահը Հրայր Թովմասյանինն է լինելու: Դեպքի առթիվ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել:
2. Gev Gul
https://www.facebook.com/gev.gul
Ֆեյսբուքյան այս օգտատերը, ում էջի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջինս հավատացյալ է, ևս սպառնալիքներ է հնչեցրել Կուտոյանի ընկերների հասցեին:
3. Vardan Mirzoyan
ԱՄՆ-ում բնակվող, երեխաներ և թոռներ ունեցող Վարդան Միրզոյանը հեռվից հեռու «արյան ծարավ» է:
4. Karen Bareyan
https://www.facebook.com/profile.php?id=100006196396740
Կարեն Բարեյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը, ով ևս հավատացյալ է, սպառնալիքներ է հնչեցրել Կուտոյանի ընկերների հասցեին:
5. Nara Hunanyan
https://www.facebook.com/nara.hunanyan.3
Նառա Հունանյանը ևս սպառնալիքներ է հնչեցրել:
6. Margarit Avetisyan
https://www.facebook.com/margarit.avetisyan.568
Ֆեյսբուքյան այս օգտատերը, ով հայտնվել է ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանանց ցուցակում, ևս սպառնալիքներ է հնչեցրել:
7. Валерий Дохоян
https://www.facebook.com/profile.php?id=100012112057782
Հավատացյալ Վալերին, ով բնակվում է ՌԴ-ում, հեռվից հեռու ոմանց գնդակահարելու ցանկություն ունի: Նրա էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թոռների խնամքով զբաղվող միջին տարիքի այս մարդը նախկինում հանդիսացել է իրավապահ համակարգի ներկայացուցիչ:
8. Nona Meloyan
https://www.facebook.com/nona.meloyan
Թոռների խնամքով զբաղվող Նոնա Մելոյանը ևս սպառնալիքներ է հնչեցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ