Սրբապիղծների շարքերը համալրեց Ալեն Սիմոնյանը։ Դժվար է սա անսպասելի բան համարել, որովհետև առանց այն էլ սրբապիղծներով գերհագեցած այս իշխանություններում Ալենը, միանշանակ, առաջամարտիկ է, և նույնիսկ զարմանալի կլիներ, եթե նա չմիանար իշխանական քարոզիչների ստեղծած այս տմարդի ու սրիկայական ալիքին, որը տիրում է Ֆեյսբուքում Կուտոյանի ողբերգական վախճանից հետո։
Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց Նիկոլը իր շուրջը կարողացել է համախմբել հայոց աշխարհի գրեթե բոլոր տականքներին, ու էդ տականքության մակարդակը նորանոր «մակարդակներ է» զավթում։ Արդեն հասել ենք դիակապտությանը, երբ, մարդու մարմինը դեռ չսառած, նիկոլականները իսկական սատանայական խրախճանք են սկսում սոցիալական ցանցերում։ Դե, Ալենն էլ չէր կարող անմասն մնալ դրան, մարդու տղեն որոշել է, որ ցավակցելու, մարդկային կոռռեկտություն պահելու կամ էլ գոնե լռելու փոխարեն ճիշտ է տափուկ բոցեր անել հուղարկավորությանը եկած Սերժ Սարգսյանի մասին։
Մյուս կողմից՝ չես էլ կարող հիասթափություն զգալ Ալենի պես մեկից։ Մեծ հաշվով՝ հոր գերեզմանը խուրդողից ինչո՞ւ պետք է սպասենք այլ բաներ, քան մարդկային ցածրագույն որակների դրսևորում։