ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի օրը՝ իր շաբաթական ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չեղարկվել է Դավուսի միջազգային նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի՝ Շվեյցարիա կատարելիք այցելությունը:
Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ, չնայած ավելի վաղ կատարված ծրագրավորումներին, ԻԻՀ ԱԳ նախարարի այցը չեղարկվել է հյուրընկալ երկրի կողմից:
Այսպիսով, փաստորեն, Իրանի ԱԳ նախարարը զրկվում է հունվարի 21-ից 24-ը Շվեյցարիայի Դավուսում կայանալիք Տնտեսական համաշխարհային ֆորումին մասնակցելու և դրա շրջանակներում ելույթ ունենալու հնարավորությունից:
Սա ընթացիկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ԻԻՀ ԱԳ նախարարը զրկվում է միջազգային նստաշրջաններին մասնակցելու հնարավորությունից: Հունվարի սկզբին էլ ԱՄՆ վարչակազմը պատրաստ չեղավ մուտքի վիզա տրամադրել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին, ինչի պատճառով նա չկարողացավ մասնակցել ՄԱԿ-ի հռչակագրի 75-ամյակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստին: