Tert.am-ը գրում է.

Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում 6.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումը գրանցվել է 21:27-ին տեղի ժամանակով (17:27 երևանյան) Կաշգար քաղաքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցզյաշի կիրճի տարածքում, իսկ օջախը՝ 16 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել