Հունվարի 19-ին, ժամը 17:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Պարույր Սևակի փողոցի Ա փակուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա հացատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 19:12-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 24 քմ) և հացատանը՝ վառելափայտ (մոտ 3 խմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել