Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը  TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ամուսինը՝ Էմանուէլ Մակրոնն իրոք երբեմն գոռոզի եւ իրականությունից կտրվածի տպավորություն է թողնում: Այս մասին հայտնում է The Times-ը:

Նախագահի կինը կարծում է, որ ամուսնու ինքնավստահության պատճառ կարող են լինել նրա գիտելիքները, սակայն նա չի բացառել, որ խնդիր կա:

«Ես չեմ ասում, որ դա գոյություն չունի, քանի որ նման տպավորություն ստացել են մի քանի մարդիկ, նշանակում է ինչ որ բան կա… Մենք դա քննարկել ենք, բայց ինձ չի հաջողվել որոշել, թե ինչն է նման տպավորության պատճառը:

Հնարավոր է նրա վարվելակերպում ինչ որ բան մարդկանց դուր չի գալիս», ասել է Բրիջիթ Մակրոնը: Նա խոստովանել է, որ երբեմն նա ստիպված է լինում ուղղել ամուսնուն, երբ նա աննրբանկատություն է ասում:

«Երբեմն ինքնաբուխ ասված խոսքերը հարված են հասցնում մեր կերպարին, բայց արդեն ուշ է լինում»,- ավելցրել է առաջին տիկինը:

Ավելի վաղ ֆրանսիական  Les Echos թերթը հայտնել էր, որ ֆրանսիական առաջնորդի վստահությունը հունվարին բարձրացել է 2 տոկոսով եւ կազմել 32 տոկոս: Ինչպես նշում է  The Sunday Times-ը, Մակրոնի վարկանիշն իր պաշտոնավարման ողջ ընթացքում միշտ ցածր է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել