Tert.am-ը գրում է.

«Այո՛, այս հարցում ես ունեմ անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և նշանակմանը:

«Տեսականորեն՝ մրցույթը հաղթահարել են երկու թեկնածու, որոնք երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, հմտություններով միմյանց չեն զիջում: Այն պարագաներում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնելու, մենք բարձրացնում ենք»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, թե մրցույթի հետ կապված մտահոգություն ունի, քանի որ անհարկի լարվածություն էր ստեղծվել նաև ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությամբ, որն ինչ-որ առումով միջամտություն էր մրցույթի աշխատանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել