Եթե քո կամ մտերիմներիդ կոպերի վրա դեղնավուն կոշտուկներ են առաջացել, պետք է անհապաղ գործել:

Կոպերի քսանտելազմա

Առաջին հայացքից դրանք անվնաս կոշտուկներ են, դրանք բայց գունի են լինում և շատ նկատելի չեն լինում:

Բայց նույնիսկ եթե այդպես է, դրանք հայտնաբերելով՝ պետք է անհապաղ բժշկի դիմել:

Կոպերի քսանտելազման կարող է աթերոսկլերոզի կամ սրտի հետ կապված լուրջ խնդիրների մասին խոսել, օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության:

Դիաբետը, հիպերտոնիան, ճարպակալումը, լյարդի հիվանդությունները հաճախ քսանտելազմայի ուղեկիցներն են:

Այդ տհաճ կոշտուկների առաջացման հիմնական պատճառն օրգանիզմում լիպիդային փոխանակման խախտումն է, որը պայմանավորված է ոչ ճիշտ սննդակարգով, սննդակարգում կենդականան ճարպերի առատությամբ, արյան մեջ շաքարի բարձր մակարդակով:

Քսանտելազման ինքնուրույն վերացնել չի կարելի: Ոչ մի ժողովրդական միջոց:

Այդ նուրբ պրոցեդուրան պետք է բժշկին վստահել:

Ճարպային կոշտուկն ինքնին վտանգավոր չէ օրգանիզմի համար, բայց մատնանշում է օրգանիզմում լուրջ խանգարումները, վատ առողջական վիճակը:

Դրան ուշադրություն դարձնելով՝ կարելի է կանխել կաթվածը և այլ մահացու վտանգավոր հիվանդություններ:

Քսանտելազման վերացնել կարելի է վիրաբուժական ճանապարհով, նաև էլեկտրոկոագուլյացիայի կամ լազերի միջոցով: Պրոցեդուրան սարսափելի չէ, պետք չէ վախենալ:

Ամենագլխավորն է՝ երբ այդպիսի կոշտուկներ են առաջացել աչքերի վրա, արյան ընդհանուր հետազոտություն անցնել և ստուգել՝ օրգանիզմում ինչն այն չէ:

Առավել լավ է կարգավորել օգտագործվող ճարպերի քանակը հետո տհաճ հիվանդությունների չբախվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել