1. Շատ կարևոր իմաստնություն. երբեք մի կիսվեք գաղտնիքներով: Դա ձեզ կոչնչացնի:
2. Մարդը չպետք է չափազանց ազնիվ լինի: Ուղիղ ծառերն առաջին հերթին են կտրում, առաջինը կոտրում են ազնիվ մարդկանց:
3. Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն հարգում են ամենուր, կիրթ լինելը գեղեցիկ ու երիտասարդ լինելուց կարևոր է:
4. Երբեք ընկերություն մի արեք դիրքով ձեզնից բարձր կամ ցածր մարդու հետ: Այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:
5. Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:
6. Ձեր երեխային պաշտպանեք որպես գանձ ամեն ինչից նրա կյանքի առաջին հինգ տարիներին: Հաջորդ 5 տարիներին անընդհատ վիճեք նրա հետ: Երբ լրանա նրա 16 տարին, շփվեք նրա հետ ընկերոջ պես: Ձեր հասուն երեխաները ձեր լավագույն ընկերներն են:
7. Մարդը մեծ է իր գործով, այլ ոչ ծագմամբ ու տոհմով:
8. Ծաղիկների բույրը լսելի է այնտեղ, ուր քամին է փչում, սակայն մարդու բարությունը տարածվում է ամենուր:
9. Երբ սկսեք ինչ-որ բանի վրա աշխատել, մի վախեցեք ձախողելուց: Կես ճանապարհին ոչինչ մի թողեք: Գլխովին աշխատանքին տրված մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում:
10. Այս աշխարհի մեծագույն հզորությունը կնոջ երիտասարդության ու գեղեցկության մեջ է:
11. Երբ ձեր հոգու մեջ սողոսկում է վախը, հարձակվեք ու հաղթեք նրան:
12. Ցանկացած գործ սկսելուց առաջ անպայման ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:
13. Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:
14. Անգամ եթե օձը թունավոր չէ, այն ձևանում է այդպիսին:
15. Սովորեք ուրիշների սխալների վրա: Դուք չեք կարողանա ապրել այնքան, որ ինքնուրույն կատարեք բոլոր սխալները: