Ըստ Վրաստանի Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնի տվյալների՝ երկրում թմրամոլների մեծ մասը ապրում է Թբիլիսիում՝ տեղեկացնում է «Կովկաս պլյուսը»:

Ըստ կենտրոնի ղեկավարի տեղակալ Գուրի Մենաբդիիշվիլիի՝ մայրաքաղաքից հետո թմրամոլությունը առավել տարածված է Աջարիայի և Իմերեթիի շրջաններում: Ամենաքիչն այն խնդրին բախվում են Գորի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան): Սակայն Մենաբդիիշվիլին չի նշել թմրամոլների թիվը: Ըստ նրա՝ թմրամոլության տարածման գլխավոր պատճառը համացանցային պատվերներն են, որոնց դեմ լուրջ պայքար են տանում։

Միայն հայտնի է, որ այսօր Հոգեկան առողջության և թմրամիջոցների կանխարգելման կենտրոնում բուժվում է 8,8 հազար հիվանդ: Ամենաերիտասարդ հիվանդները 15-17 տարեկան դեռահասներ են, ովքեր կախվածություն ունեն ակումբային թմրամիջոցներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել