Այսօր Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի կայքը։

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ


Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում:

1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1978-1985 թթ. եղել է Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ:

1985-1996 թթ. եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։

1996-2003 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։

1998-2001թթ. եղել է սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ:

1997-1999թթ. եղել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ:

1997-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ:

2001-2003թթ. դասավանդել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (մարդու իրավունքներ):

2003-2014թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:

2012-2014թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ:

2014–ից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում:

1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1978-1985թթ. Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ:
1985-1996թթ. Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։
1996-2003թթ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
1998-2001թթ.
սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ:
1997-1999թթ.
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ:
1997-2003թթ.
Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ:
2001-2003թթ.
դասավանդել Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /մարդու իրավունքներ/:
2003-2014թթ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:
2012-2014թթ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ:
2014թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել