Արդյո՞ք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնմխելի են այդ իսկ օրենքի համար։ Նրանց հատկացված պետական համարանիշները պատկանում են Ազգային ժողովին, և ՃՈ-ն չգիտի, թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են Ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են, բայց նորից եմ ասում՝ բալերից նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։

Այդ օրենքը չի տարածվում նաև ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ոստիկանություն։ Այսինքն՝ Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում և չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաև չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերում է միայն մեր նման հասարակ մարդկանց։

Ինչքանո՞վ է դա արդար, ինչո՞ւ են բարեփոխումները միտված հարվածելու առանց այդ էլ հալածված մարդկանց։ Ուզում են, բացի ճանապարհներից, նաև տնե՞րը բեռնաթափվեն։ Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու՝ գործազրկության թվի աճի՝ 50.000-60.0000 ամենաքիչը, հանցագործությունների թվի աճի և արտագաղթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնմխելի, կուշտ, տաք և պարգևավճարված։ Ո՞ր արժանիքի համար՝ ԱԱԾ-ն գիտի։))))

#բալը_թանկ_է
#Հայկ_ու_բալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել