Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Ընդամենը մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց, ու չգիտեմ ինչպես ու ումից, բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ պարզեցին, հանգստացան ու հեռացան։

Ինչո՞ւ այնուհանդերձ պատկան մարմինները և քաղաքական ղեկավարությունը որոշեցին «ապահովագրել» իրենց։

Ես կարծում եմ, որ այս հարցում մեծ դեր է խաղացել նաև այն փաստը, որ այս տարի շատ վատ է սկսել պետության համար՝ իր լիակատար վերահսկողության ու պատասխանատվության ներքո գտնվող աձանց՝ անազատության մեջ պահվողների մասով։ Տարվա սկզբից ի վեր՝ երկու մահ։ Կարծեմ՝ մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ։ Չե՞ք լսել այս ցավալի դեպքերի մասին։ Լուրերում իրականում եղել է։

Եթե երկու տարի առաջ լիներ, հաստատ լսած կլինեիք, որովհետև մարդկանց մի խումբ օրնիբուն կխոսեր, կմեղադրեր, կպախարակեր, կխարազաներ ու նույնիսկ կդատափետեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել