Հաճախ չքավորությունը փողի բացակայությունը չէ, այլ բացասական սովորությունները, որոնք ունի մարդը:

Այդ սովորություններն արմատախիլ չանելու դեպքում հարստությունը երբեք չի գա նրա կյանք:

Անձնական աճի հայտնի մարզիչ Եվգենի Դեյնեկոն պատմեց՝ ինչ է տեղի ունենում, երբ տաղանդավոր մարդիկ կրկնում են չքավորների սովորությունները և իրենք էլ այդպիսին են դառնում:

Սովորություն 1․ աղքատները միշտ մեղավորներ են փնտրում

Չքավոր մարդը երբեք չի ստանձնում պատասխանատվությունը: Նա ավելի շուտ իր անհաջողությունների համար կմեղադրի գործընկերներին, ղեկավարին կամ համակարգին, քան կընդունի իր պարտությունը: Աղքատն այսպես է մտածում. «Եթե նրանք չլինեին, ես վաղուց հաջողակ կլինեի», «Բոլորն ինձ խանգարում են, ես ոչինչ չեմ կարողանում անել»:

Սովորություն 2․ ժամանակ ձգձգել

Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, ի վերջո հայտնվում է ավելի նախաձեռնող մեկը, որը կտրում է «ձեր» կտորը և տանում: Հաղթում է նա, ով չի վախենում առաջին քայլը անելուց և ռիսկի դիմելուց, ով օգտագործում է իր գաղափարները, ոչ թե թաղում հիշողության անկյունում:

Սովորություն 3․ հաստատ գործել

Աղքատները ռիսկի չեն դիմում: Նրանք նախընտրում են կայուն, թեկուզ ոչ մեծ եկամուտը: Որպես հետևանք՝ այդպես էլ ապրում են աշխատավարձից աշխատավարձ՝ կայունության երևակայական թևի տակ:

Սովորություն 4․ անվճար սովորել

Տիպիկ չքավորը գրանցված է մեծ թվով անվճար թրեյնինգների և սեմինարների, որոնց մեծ մասն այդպես էլ չի լսի: Մարդն ապրում է ուսման պատրանքով, իսկ գործնականում զարգացում չկա: Հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում ուսուցչիդ հետ, գործողությունների հստակ կուրս դեպի նպատակը:

Սովորություն 5․ ուրիշներին չվճարել նրանց աշխատանքի դիմաց

Աղքատի մտածողությամբ մարդը սիրում է ուրիշների հաշվին ապրել: Նրա փիլիսոփայությունն է՝ վճարովի ծառայություններ կամ ապրանքներ անվճար ստանալու հնարավորության որոնում:

Սովորություն 6․ խղճալ ինքդ քեզ

Աղքատն իրեն խղճալու տասնյակ պատճառներ ունի, իսկ խղճահարությամբ կապիտալ ձեռք չես բերի:

Սովորություն 7․ նվնվալ և բողոքել

Ի տարբերություն չքավորի՝ հարուստի մտածողությամբ մարդն անհաջողությունն ընկալում է որպես աստիճան դեպի բաղձալի նպատակը, նա սովոր չէ նվնվալու և ճակատագրից բողոքելու:

Սովորություն 8․ մտածել, թե ինչ կասեն ուրիշները

Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականությունը, կախված չէ շրջապատողների կարծիքից: Իսկ աղքատն իր ժամանակի մեծ մասը ծախսում է ուրիշների աչքում իր կերպարը պահպանելու համար:

Սովորություն 9․ դատարկ տեղը փող ծախսել

Աղքատ մարդը ֆինանսական ռազմավարություն չունի: Նրա նպատակն է՝ վաստակիր և ծախսիր: Իսկ հարուստն իր վաստակած գումարը ներդնում է կապիտալի ստեղծման մեջ: Այս դեպքում տարածված սխալ մտածողություն է. «Ես ի՞նչ կարող եմ ներդնել, եթե փող չկա»: Փող չկա, որովհետև մարդն ապագայի մասին չի մտածում:

Սովորություն 10․ այսրոպեական շահույթի որոնում

Չքավորները չեն ձգտում նոր բան սովորել, չեն աշխատում հեռանկարի համար, այլ ուզում են հենց հիմա վաստակել: Մարդն ուզում է ամեն ինչ և միանգամից՝ նվազագույն ջանքերով:

Սովորություն 11․ զբաղվել նրանով, ինչը չես սիրում

Չքավորը միշտ ունի 10 մեղավոր, 100 արդարացում և 1000 պատճառ, թե ինչու նա պետք է գնա չսիրած աշխատանքին: Նա ապրում է միայն ուրբաթ օրվա մասին մտքերով, անիծում է ղեկավարությանը, բայց, միևնույն է, ամեն երկուշաբթի նորից գրասենյակ է գնում: Իր գործով զբաղվելու համարձակություն նա, որպես կանոն, չի ունենում:

Սովորություն 12․ դատարկ տեղը ժամանակ ծախսել

Աղքատի մտածողությամբ մարդը հարցնում է՝ ինչպես «սպանի» իր ժամանակը: Այս բացասական դիրքորոշումը պետք է փոխվի «ինչպե՞ս առավելագույնս օգտավետ օգտագործեմ ժամանակս»-ի:

Սովորություն 13․ ուրիշի կյանքով ապրել

Աղքատները սովորություն ունեն ուրիշների կյանքը պրոյեկտել իրենց համար: Մեծաթիվ սերիալները, գրքերը, հայտնիների պատմությունները նրանց մղում են այդպես անելու: Վայելելով ուրիշների արկածները՝ աղքատներն ապրում են իրենց կուռքերի պատրանքներով և ստվերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել