Mediaadvocate.am-ը գրում է․
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ 5-րդ ալիքի (5-րդ ալիք / 5 TV) լրագրողները Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործըթնացից ուղիղ եթեր են իրականացրել, որից հետո նախարար Արսեն Թորոսյանը խիստ մտահոգություն է հայտնել այդ դրվագի կապակցությամբ և պիտակավորել է 5-րդ ալիքի աշխատանքը։
«5-րդ ալիքը» դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից։
Միաժամանակ հորդորում ենք լրագրողներին բժշկական հաստատություններում աշխատանք իրականացնելիս պահպանել համապատասխան նորմերը, կրել բժշկական հագուստ ու պաշտպանիչ դիմակ։
Կից ներկայացնում ենք «5-րդ ալիքի» հայտարարությունը։
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողը առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործըթնացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով: «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը: Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի եւ գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով եւ բախիլով):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել