Մենք շատ ենք լսել պլաստմասսայի վնասակար լինելու մասին՝ աղբի հսկայական կղզիներ օվկիանոսում, տոպրակների մեջ շնչահեղձ լինող կենդանիներ, ապականված անտառներ, լճեր, սարեր...

Սակայն կյանքն առանց այդ նյութի պատկերացնելն անհնար է։ Անգամ մեկանգամյա օգտագործման պլաստմասսան, որը կարելի է փոխարինել էկոլոգիապես մաքուր այլ միջոցով, համառորեն շարունակում է մնալ մեր կյանքի անբաժան մասը։ Մի շարք երկրներ օրենսդրորեն արգելում են նրա օգտագործումը, իսկ այլ երկրների գիտակից բնակիչներն էլ կամավոր հրաժարվում են դրա օգտագործումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել