Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են,  որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման, 2019 թվականի դեկտեմբերի 30-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների հավաքագրումը, մինչև գործընթացը կարգավորող իրավական ակտերի նախագծերի ընդունումը և ուժի մեջ մտնելը:

«Խնդրում ենք հետևել Ծառայության պաշտոնական կայքի, Ծառայության սոցիալական ցանցի (Facebook) պաշտոնական էջի, ինչպես նաև զանգվածային լրատվական աղբյուրների միջոցով տարածվող հաղորդագրություններին, աշխատանքային գրքույկների թվայնացման հետագա ընթացքին իրազեկ լինելու համար»,-նշում են ծառայությունից։

 «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունն աշխատանքային հարաբերություններում:

Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել