Ես քեզ սիրում եմ՝

Ինչպես չեն սիրում դավաճաններին,
Ինչպես Քահանան մեղքն է սիրում,
Ինչպես մեռնողը կյանքն է սիրում:
Ես քեզ տիրում եմ՝
Ինչպես ձմեռը կանաչ տերևին,
Ինչպես արյունը մեռնող շուրթերին,
Եվ ինչպես գույնը կտավն է տիրում:
Ես քեզ սիրում եմ՝
Ինպես սիրում եմ միայնությունս:
Սիրում եմ այնքան,
Որքան սիրում եմ քար լռությունս:
Եվ սիրում եմ քեզ՝
Այքան եմ սիրում,
Որքան չեն սիրում:
Ես սիրում եմ քեզ ստից առավել,
Երբ սուտն ինձ համար երկինքն է բացել:
Ես քեզ տիրում եմ՝
Ինչպես մտքերս թղթին են տիրում,
Այդ նույն թղթերիս կրակն է տիրում:
Ես քեզ սիրում եմ առավել մեղքից,
Իսկ քեզ սիրելը ծանր է մեղքից:
Եվ սիրում եմ ես մեղքերդ նույնիսկ,
Որոնք իմ հանդեպ ու Աստծուն ուղղված,
Նուրբ հանաքներ են,
Սիրում եմ ես քո և այն կերպարը,
Որ Աստված չունի:

Սիրում եմ, գիտեմ, իզուր եմ սիրում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել