Երբ խոսում ես բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հանցագործների ու մաֆիոզների մասին, առաջին հերթին հիշում ես Ալ Կապոնեին, ում նվիրված ֆիլմը՝ անզուգական Ալ Պաչինոյի դերակատարմամբ, նրան ավելի հայտնի դարձրեց։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք ոչ միայն սարկաստիկ են, այլ նաև կյանքի դասեր տվող։ 

1. Արծիվը ճանճ չի որսում:

2. Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին, բայց երբեք մի՛ վիճիր նրանց հետ:

3. Հետևի՛ր այն խորհուրդներին, որոնք քեզ առավելություն են տալիս: Ոչ մեկին մի՛ տուր այդպիսի խորհուրդներ:

4. Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:

5. Կոռեկտ եղիր բոլորի հետ, շփվող՝ շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների հետ, ընկեր եղիր հատուկենտ մարդկանց:

6. Աշխարհը պատկանում է համբերատարներին:

7. Թափ մի՛ տուր կանաչ խնձորենին: Երբ խնձորը հասնի, ինքնուրույն վայր կընկնի:

8. Օձին բնից հանիր միայն ուրիշի ձեռքերով:

9. Մի՛ դիպչիր խնդրին, քանի դեռ խնդիրը քեզ չի դիպել:

10. Չկա ավելի հեշտ բան, քան խոստանալը:

11. Համընկնումները պատահական չեն լինում։

12. Երբ փոքր էի, Աստծուց հեծանիվ էի խնդրում: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է գործում: Գողացա հեծանիվ և սկսեցի ներողություն խնդրել:

12. Բարի խոսքը ուժ չունի, եթե այն չես օգտագործում լավ ատրճանակի հետ։

13. Փամփուշտը շատ բան է փոխում գլխում, նույնիսկ եթե հետույքին է դիպչում:

14. Դժոխքը պետք է որ լավ տեղ լինի, քանզի կրոնը հորինած փոքրաթիվ մարդիկ ցանկանում էին, որ, իրենցից բացի, ոչ ոք այնտեղ չընկնի:

15. Անհրաժե՞շտ է արդյոք ներել թշնամուն: Աստված կների: Մեր գործը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել