Operativ.am-ը գրում է.

Իտալական ոստիկանությունը տեղեկացրել է, որ սիցիլական մաֆիայի որոշ հանցավոր կլաններ Եվրամիությանը խաբել են 10 մլն եվրո՝ հորինելով գյուղատնտեսական օգնության ծրագրի սխեմա, տեղեկացնում է Associated Press-ը։

Կարաբիներները եւ ֆինանսական ոստիկանության աշխատակիցները չորեքշաբթի լուսաբացին 94 ձերբակալություն են կատարել այդ գործի շրջանակում։

Իտալիայի մաֆիայի դեմ պայքարի գծով դատախազ Ֆեդերիկո Կաֆիերո դե Ռախոն տեղեկացրել է, որ ԵՄ-ից փող ստանալու համար խարդախները ծրագրում ներառել են հազարավոր  հեկտար հողեր  Սիցիլիայի արեւելքում։

Ավազակների հետ միասին ձերբակալվել են նաեւ տեղի պաշտոնյաներ եւ նոտարը։

Գործակալությունը նշում է, որ նախկինում սիցիլացի ֆերմերները, որոնք հրաժարվել էին մասնակցել մաֆիոզիների խարդախություններին, դժգոհել են, որ սպառնալիքներ են ստանում Կոզա Նոստրայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել