Կծու սնունդ օգտագործելուց հետո անմիջապես վրայից ջուր խմելու ցանկություն է առաջանում, սակայն դա չի օգնում ազատվել այրոցից։ Դրա փոխարեն կան ավելի արդյունավետ միջոցներ, որոնք այսօր կներկայացնենք։
1. Պաղպաղակ ուտել
Սառնությունը նվազեցնում է նյարդային վերջավորությունների զգայունությունը, ինչի շնորհիվ կծվությունը գրեթե չի զգացվում։
2. Վրայից ալկոհոլ խմել
Կարելի է ցանկացած ալկոհոլային խմիչք օգտագործել։ Ալկոհոլը արագ քայքայում է այրող նյութի կառուցվածքը և հանում է լորձաթաղանթի գրգռվածությունը։
3. Ցիտրուսային միրգ ուտել
Ցիտրուսներում բարձր թթվայնության շնորհիվ այրոցն ու դառնությունը բերանում անմիջապես անցնում է։ Եթե ձեռքի տակ թարմ մրգեր չկան, կարելի է դրանք փոխարինել հյութով։
4. Հացակեղև ծամել
Հացը հարուստ է օսլայով, իսկ օսլայի բարձր պարունակությունը օգնում է ազատվել բերանի խոռոչում այրոցից։ Դրա համար մեկ րոպեի չափ ծամեք հացի կեղևը։
5. Կարտոֆիլի խյուս ուտել՝ այն բերանում մի քանի րոպե պահելով
Կարտոֆիլը նույնպես հարուստ է օսլայով։ Արդյունքում տհաճ այրոցի զգացողությունն անհետանում է։
6. Յուղոտ կաթ խմել
Կաթը կազեին է պարունակում, որը ածխածին, թթվածին, ջրածին և ազոտ պարունակող բարդ սպիտակուց է։ Այն չեզոքացնում է պղպեղի ալկալոիդները, որոնք էլ կծու համի պատճառ են հանդիսանում։
7. Մեղր կամ շաքար ծամել
Շաքարն ու մեղրը կլանում են պղպեղի՝ բերանի մեջ մնացած մասնիկները՝ վերացնելով այրոցի զգացողությունը։
8. Բերանում մի կտոր կարագ պահել
Կարագը նույնպես հարուստ է ճարպերով և կազեինով, այդ պատճառով այն արագ թեթևացնում է վիճակը։ Կազեինը վերացնում է կծվությունը, իսկ ճարպերը պաշտպանում են բերանի խոռոչը ագրեսիվ ալկալոիդներից։