Tert.am-ը գրում է.

20:34

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չեհռանալու մասին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ է գումարվել և քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։
Այսօր հրավիրված դատական նիստում գործով դատախազը միջնորդել էր վերանայել խափանման միջոցի հարցը, միջնորդությանը միացել էր նաև պաշտպանական կողմը:


19։25

Պատասխանելով Դատախազության հարցին՝ բժիշկը նշեց, որ նման առողջական վիճակով քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ Մանվել Գրիգորյանին պահել:
«Քրեակատարողական հիմնարկում  ռեանիմացիոն պայմաններ չկան: Այս վիճակում նա պետք է գտնվի բժշկական հսկողության տակ, որը կարող է հնարավորություն տալ դրական ելքի: Առողջական վիճակով պայմանավորված Գրիգորյանը չի կարող նաև մասնակցել դատական նիստերին»,- ասաց բժիշկը:

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը վերանայի մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 20:30-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել