Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունների գաղտնալսումների հիման վրա դիմել էինք`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պահանջով, որը չի բավարարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Գաղտնալսումների գործով վաղուց պարզ է, որ քննություն չի իրականանում: Վարույթն իրականացնող մարմինը արդեն կամ գործը կարճած պետք է լիներ, կամ ուղարկած լիներ դատարան, ոչ մի փորձաքննություն այդքան երկար չէր տևի: Այդ գործը այդպես էլ կախված մնացել է, հավանաբար այդպես էլ կմնա»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի` այս գործի բացահայտումը ենթադրում է, որ բոլոր այն անձիք, ում անունները հնչեցվել են, ինչ-որ կապ են ունենալու և պատասխանատվություն են կրելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել