Tert.am-ը գրում է.

Սուրեն Պապիկյանի համար ՋՕ-ն դարձել է խրոնիկ հիվանդություն, ինքը զբաղված է ՋՕ-երով, հիմա Արմավիր ՋՕ-ի մասին ասեմ, որի տնօրեն է դարձրել իր բանակի ընկերոջը։ Վարչապետին խորհուրդ կտամ Պապիկյանին ու նրա բանակային ընկերներին հեռու պահի կեղծ որոշումներից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի ջրօգտագործողներից Ռաֆայել Մխիթարյանը:

«Ես հիմա հաղորդում եմ տալիս ՀՀ ոստիկանությանը, թե  ինչո՞ւ լուծարված չէ վարչխորհուրդը կամ ինչո՞ւ է այնտեղի տնօրենի տեղակալը գալիս մեզ մոտ տնօրեն, եթե Գետաշենում սպասարկել է և այդ մարդիկ ջրի պրոբլեմից 40-50 հեկտարներով հողերը թողել են, չորացել են: Սեպտեմբերի 26-ին մարդիկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում ու ասում, որ ՋՕ-ի տնօրենն էսպես արեց, դա Սուրեն Պապիկյանի ընկեր Վահագ Արշակյանն էր, հիմա էլ Գոռ Արշակյանն է եկել է այստեղ, որ դառնա տնօրեն»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը և հավելեց, որ չի՛ դառնալու:

Նա նշեց, որ իրենք ընտրել են իրենց ՋՕ վարչխորհուրդ, որը բաղկացած է պարկեշտ մարդկանցից, որոնք թաթախված չեն կոռուպցիայի մեջ: «Այդ մարդիկ Սամվել Համբարձումյանին ընտրել են տնօրեն, որին համաձայն ենք, որովհետև ինչքան չաշխատող հորեր կան մեզ մոտ՝ վերականգնվել են ու հիմա հույս ունենք, որ այս գարնանը կկարողանանք մեր բերքը հավաքել»,-նշեց Մխիթարյանը:

Tert.am-ի զրուցակիցը նաև նշեց, որ ունի ձայնագրություն և շուտով հրապարակելու է, որ ՋՕ փոխտնօրեն Հարություն Գուլյանն ասել է, որ սա քաղաքական որոշում է. «Ասել է, որ մեր թիմի անդամը պետք է դառնա տնօրեն: Ես ասում եմ՝ չի դառնալու, ձեր թիմի անդամներն այստեղ անելիք չունեն: Մեզ պետք է նորմալ մարդ, ոչ թե այն ՋՕ-ի տեղակալը, որն արդեն չի կարողացել ղեկավարել մի կառույց, որտեղ մարդիկ ջրի խնդիր ունեն ու միլիոնավոր դրամների հասնող պարտքեր: Էջմիածնի ՋՕ-ն ավելի շատ գումար է հավաքել և պետությանը հանձնել է 70 միլիոնով ավելի գումար, քան նախորդ տնօրենները: Ո՞րն է պատճառը, որ այս մարդուն ուզում են հանեն, նրա համար, որ օգնում է մարդկանց կարգավորել ջրի հարցը: Ուզում են, որ բոլորը լինեն իրենց մարդի՞կ, որ կազմակերպեն, անել, այն ինչ ուզում են, և դա չերևա՞»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել