Factor.am-ը գրում է.

Ձգտելու ենք միջազգային խաղացողներին բերել Հայաստան։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա անելիքների մասին։

Factor.am-ի հարցին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ արտերկրում հաջողված հայեր են դիմել իրեն՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար և ընթացք չի տրվել, Արշակյանը չբացառեց դա և ասաց, որ եթե իրեն կամ նախարարությունից այլ անձի դիմել են ու ընթացք չի տրվել, ապա դա տեխնիկական խնդրի հետևանք պետք է եղած լինի։

Նախարարն ասաց, որ հիմա նախարարությունում կան անձինք, որոնք արտերկրում լավ աշխատանք են ունեցել, բայց համաձայնել են գալ հայրենիք ու իրենց ներդրումն ունենալ։ «Հիմա կառավարության համար աշխատելը պատիվ է, քանի որ շանս կա Հայաստանը ճահճից հանելու»,-ընդգծեց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել