Կարծում եմ, որ ՋՈՄ կոչված կառույցները պետք է վերացնել, համայնքներում ոռուգման ջրի մատակարարումը հանձնել գյուղապետարանին, իսկ մինչև համայնք ջուր բերելը՝ մարզպետարաններին: Այլապես ունենք «գյուղացու վզին նստած» բավական անիմաստ կառույց, որ կառավարիչը կարճ ժամանակում դառնում է «քյոխվա»: Ջուրը չպետք է վաճառվի, այլ պետք է փոխհատուցվի էլեկտրաէներգիայի հանրապետական միջինացված ծախսը, որն առաջանում է առանձին վայրերում պոմպակայանների աշխատանքի պատճառով: Իմիջիայլոց, ոռոգման ջրի ներհամայնքային օգտագործման կարգավորումը գյուղապետարանին հանձնելը կստիպի համայնքների բնակիչներին ավելի լրջորեն մոտենալ համայնքապետի ու ավագանու ընտրություններին: Ժամանակի ընթացքում կընտրվեն ոչ թե ամենամեծ ազգուտակ կամ ազդեցություն ունեցողները, այլ նրանք, ովքեր ի վիճակի կլինեն օրինավոր և արդարացի կատարել ջրի բաշխումը:



