Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:40-ի սահմաններում Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է, իսկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Այսօր՝ հուլիսի 10-ին, փաստի առթիվ Սպիտակի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ցուցումով փոխանցվել են մարզի դատախազություն:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել