Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության ՀԱՅԱԶԳԻ ներկայացուցիչներ: Սիրիահայությունը վտանգի մեջ է: Այս կոչը տարածելով` յուրաքանչյուր վայրկյան պետք է ձեր անդորրը խաթարենք: Այս օրերի լռությունն ու անգործությունը գործադիր իշխանությանը կորակի որպես <<ազգային դավաճանության կառավարություն>>: Սթափվել է պետք: ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք հրավիրել արտահերթ նիստ` սիրիահայության տագնապը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:
Լռություն պահպանելու դեպքում հայ համայնքի կործանման մասնակիցն ենք դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել