1in.am-ը գրում է.

Disney ստուդիան նկարահանում է Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գրքի» (Jungle Book, 1894) նոր էկրանավորումը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Մաուգլիի մասին նոր ֆիլմի սցենարի հեղինակն է Ջասթին Մարքսը: Նախկինում նա մասնակցել է «Փողոցի մարտիկ» ֆիլմի սցենարի աշխատանքներին: Ֆիլմը հիմնված է Streetfighter տեսախաղերի շարքի վրա:
Ի տարբերություն նախորդի՝ նոր ֆիլմը կլինի ոչ թե անիմացիոն, այլ նրանում կխաղան իրական դերասանները:
Տեղեկություններ կան, որ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանում նաև Warner Bros ընկերությունը: Սցենարի հեղինակը Սթիվեն Քլովզն է, ով նախկինում աշխատել է Հարի Փոթերի մասին ֆիլմերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել