Համաձայնեք, որ հակաքրտինքային միջոցները ոչ միշտ են արդարացնում մեր պահանջները, ավելին, նրանք պարունակում են նյութեր, որոնք փակում են քրտնարտադրության ուղիները՝ խախտելով նրանց նորմալ գործընթացը:
Ձեզ ենք ներկայացնում բնական հակաքրտինքային միջոցի բաղադրատոմս:
Այն նույնիսկ հետքեր չի թողնում հագուստի վրա:
Ինչպես պատրաստել բնական դեզոդորանտ
Անհրաժեշտ բաղադրիչները
- 25 գ. սոդա
- 15 գ. եգիպտացորենի օսլա
- 30գ. կոկոսի յուղ
- Եթերային յուղեր
Պատրաստման եղանակը
1 Սկզբում խառնեք սոդան օսլայի հետ: Սոդան, ի սկզբանե, համարվել է հոտի դեմ պայքարի ամենալավ միջոցը, այն վերացնում է բոլոր բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, այդ պատճառով թևատակերը միշտ չոր կլինեն:
2 Ավելացրեք կոկոսի յուղ: Այն հալվում է 24 աստիճան տաքության դեպքում, այդ պատճառով միջոցը մաշկին քսելով՝ այն կհալվի և սահուն կլինի:
3 Կարելի է նաև ավելացնել կիտրոնի եթերային յուղ: Հիշեք, այդ հոտը ուղեկցելու է ձեզ ողջ օրվա ընթացքում, այնպես որ ձեզ համար հաճելի հոտ ընտրեք:
4 Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, լավ թափահարեք, և այն պահեք սառնարանում:
Ձեր ձեռքերով պատրաստած հակաքրտինքային միջոցն անվնաս է, և չի խանգարում օրգանիզմում կատարվող բնական գործընթացներին:
Իհարկե պետք է հարմարվել նրան, բայց արդյունքը քեզ հաճելիորեն կզարմացնի: