Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսեի դքսուհի Մեգան Մարքլը, հրաժարվել է լսել թագուհուն  բրիտանական թագավորական ընտանիքի խորհրդի ժամանակ: Այդ մասին հայտնում է Evening Standard-ը:

Ակնկալվում էր, որ Մարկլը, որ իր ութ ամսական որդու հետ  մնացել է Կանադայում, բանակցություններին կմիանար հեռախոսով: Evening Standard-ի աղբյուրը պնդում է, որ արդյունքում նա և արքայազն Հարին հրաժարվել են այդ գաղափարից: Նրանք եկել են այն եզրահանգման, որ Մարքլի մասնակցությունը ընտանեկան խորհրդին անհրաժեշտ չէ:

Երկուշաբթի՝ հունվարի 13-ին, բրիտանական թագավորական ընտանիքը հավաքվել էր Նորֆոլկի Սանդրինգհեմյան պալատում՝ քննարկելու արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից հրաժարվելու որոշումը: Բացի թագուհուց և արքայազն Հարիից, բանակցություններին մասնակցել են նրա հայրը՝ արքայազն Չարլզը, և ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել