1/ Վախկոտը վտանգից առաջ է վախենում, վատ մարդը՝ վտանգի ժամանակ, իսկ քաջը՝ վտանգից հետո:
2/ Հանճարն ստեղծողն է, իսկ ռամիկը՝ ստեղծագործողը:
3/ Վիշտերը կտակների նման են՝ ամենավերջինը ոչնչացնում է նախորդներին:
4/ Մի խենթի հանդիպողները ծիծաղում են, բայց երբ շատ խենթեր են հանդիպում՝ միմյանց շնորհավորում են:
5/ Շահը բարեկամության գերեզմանն է:
6/ Երբ խնդիրը շահու վրա է, կովերն անգամ արծիվներ են դառնում:
7/ Հոռեգույնին պատրաստվեք, իսկ լավագույնին սպասեք:
8/ Ժամացույցը կյանքի խարտոցն է:
9/ Ագռավի ձայնը եթե Աստված լսեր, Վարդավառին ձյուն կգար:
10/ Սխալ է մտածել.՛՛Եթե խաղաղություն ես ուզում՝ պատերազմի պատրաստվիր՛՛: Ուղիղն է.՛՛Եթե խաղաղություն ես ուզում՝ ազատությամբ և արդարությամբ զարդարվիր՛՛:
11/ Զինվորների դիակները գերագույն շքանշաններն են, որ մայրերը, քույրերը, այրիներն ու որբերը կախում են իրենց Հայրենիքի կրծքին: Նրա մշտնջենավոր փառքի համար:
12/Ուր որ տեսնեք կարգապահություն՝ առանց վշտի, խաղաղություն՝ առանց գերության և լիություն՝ առանց շռայլության, գիտցեք՝ այդտեղ կառավարում է երջանիկ մի էակ:
13/Մրջյունի կացարանում ցողը ջրհեղեղ է:
14/Հայը ձի հեծնայ՝ Աստուած կը մոռնայ, ձիէն իջնայ՝ ձին կը մոռնայ:
15/Անթերի գեղեցկությունը զտված ջուր է, որ... համ չունի:



