Այն պահին երբ հասկացանք, որ ոչ թե պետք է արտագղթել, այլ ոմանց արտագաղթեցնել, այդ ժամանակ նոր նորմալ պետություն կունենանք: Իսկ այդ զգացողությունը գալիս է այն պահին, երբ գիտակցում էս, որ Հայաստանը պետությունն է ու ավելին՝ քո պետությունն է: Շատերը ծնվելու պահից սկսած ներարկվում են այն գաղափարով, որ Հայաստանը «տրանզիտ» տարածք է, որից հարմար առիթի դեպքում թռնել է պետք՝ «լավ ապրելու» նպատակով: Դրսի հայերն էլ իրենց հերթին հիմնականում Հայաստանը ընկալում են որպես «տրանզիտ դաչա»: Թե մեկի, եւ թե մյուսի մոտ բացակայում է սեփական պետականության զգացողությունը, անգամ սեփական պետություն ունենալու ձգտումը: Ավելին շատերի համար սեփական պետություն ունենալը նույնիսկ մի տեսակ խանգարում է «լավ ապրելուն»: Դրա համար էլ պետությունը հանձնել ենք «օֆշորագետներին» ու «ատկատամոլներին» ու «չաղ, ուրախ, բախտավոր» ապրում ենք «դրսերում», ձեռի հետ էլ էնտեղից խորհուրդներ տալիս, թե ստեղ ինչ պետք է անել, որ «խիարը ճիշտ բուսնի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել