Iravaban.net-ը գրում է.

Բուդաղղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը համարում է շինծու: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանաը:

Ըստ նրա` նախաքննությունն ընթանում է միակողմանի. «Նախաքննությունը քայլեր է ձեռնարկում միայն մի կողմին օգնելու ուղղությամբ և այս մեղադրանքի առաջադրումը այդ քայլերից մեկն է»:

Ալումյանը չցանկացավ մանրամասնել իր կողմից կատարվելիք հետագա քայլերը. «Կանեմ նոր կասեմ, այլ ոչ թե հակառակը»:

Հիշեցնենք, որ երեկ  Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել