Մարզերի վիճակը լավ պատկերացնում եմ ու միասին վերցրած բավական աշխատել եմ թե Շիրակում, թե Գեղարքունիքում: Իրավիճակը հետևյալն է՝ կամ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանը Հայրենիք է ու պարգևավճարների, արարաողակարգային ծախերի ֆոնդը նվազեցնելով պահի պետական հիմնարկները մարզերում, կամ պետք է հայտարարենք ՀՀ-ն իրավաբանական անձ, որտեղ քաղաքացիները հարկեր են տալիս, որի դիմաց ստանում են ծառայություններ՝ անվտանգություն, բուժօգնություն, աղբահանություն և այլն: Հիմա ավելի պարզ՝ եթե ծննդատները հանվում են Մարալիկից, Եղվարդից, Վարդենիսից և այլ համայնքներից, ապա հիմնավորումը կարող է լինել բավական ուժեղ, մասնագիտական առումով փաստարկված, եթե պետությունը Իրավաբանական անձ է, իսկ եթե Հայրենիք է, ապա ամեն գնով պետք է պահել ծննդատները, թեկուզ որպես հեգեբանական գործոն: Ինձ թվում է, որ Հայաստանը Հայրենիք է, որտեղ դպրոց պետք է պահվի նույնիսկ եթե համայնքում կա մեկ երեխա, ծննդատուն պետք է պահվի, եթե համայնքում ծնվում է թեկուզ և քիչ թվով երեխաներ, զինվորը կանգնած է դիրքերում, որովհետև Հայրենիք է պահում, այլ ոչ թե Իրավաբանական անձ, եթե իրավաբանական անձ է, ապա ասեք, էլ չի պահի: Հույս ունեմ՝ պատկերացնում եք, թե ամեն կրծատվող աշխատատեղ ինչ հետևանք է ունենալու մարդկանց համար, ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հետ կկանգնի այս ծրագրից, թող տա 1.5-2 տարի ժամանակ, առողջացման ծրագրեր մշակեն, թեկուզ այնպիսի ծառայություններ բաշխեն, որ Երևանում չլինի ու գնան մարզեր, չգիտեմ, մի բան մտածել է պետք, այսպես սխալ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: