Pastinfo.am-ը գրում է.

Եղվարդի ծննդատան աշխատակիցների բողոքի ակցիային են միացել նաև բնակիչներն ու սպառնում փողոց փակել, եթե առողջապահության նախարարությունը հետ չկանգնի Եղվարդի ծննդատունը փակելու իր որոշումից։ Նրանցից ոմանք ասում են, որ չունեն բավարար գումար ծննդաբերության ժամանակ Երևան հասնելու համար։

Հիշեցնենք, ծննդատան աշխատակիցներն այսօր առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։

Բնակիչները նշում են, որ 19 գյուղ օգտվում է հիվանդանոցից, սակայն Կառավարությունը հիմա ցանկանում է փակել. «Մեր կինը որ ծննդաբերի ու՞ր ենք տանելու, Նիկոլը մեքենա տրամադրելու՞ է, որ Երևան տանենք»։

Ակցիայի մասնակիցները գլխավոր բժշկի հետ քննարկեցին և վաղը 10։00-ին կրկին հավաքվել հիվանդանոցում, ապա հանդիպել մարզպետարանի աշխատակիցներից մեկի հետ, որից հետո պարզ կլինի թե ինչ քայլերի կդիմեն հետագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել