Ամերիկայի Ֆլորիդա նահանգի ծովափնյա շրջանում Ջեյսոն Բոյլ անունով ձկնորսը 159 կիլոգրամանոց ձուկ է որսացել: Այս մասին հայտնում է UPI-ն:

2019-ի դեկտեմբերի 31-ին Բոյլը հրապարակել է հսկայական Hyporthodus nigritus տեսակի ձկան լուսանկարն իր Instagram-ում: «2019 թվականի հրաշալի ավարտ», լուսանկարը մակագրել է ձկնորսը:

Անհավանական որսով հետաքրքրվել է Ֆլորիդայի վայրի բնության եւ ձկնային տնտեսության հետազոտական ինստիտուտը: Փորձագետները Բոյլի լուսանկարը հրապարակել են ինստիտուտի պաշտոնական էջում: Նրանք նշել են, որ գրուպերը որսացել են դեկտեմբերի 29-ին մոտ 180 մետր խորությունից: Կենսաբանները պարզել են, որ ձուկը մոտ 50 տարեկան է:

UPI-ի տվյալներով, Hyporthodus nigritus-ի ամենախոշոր ներկայացուցիչը, որին որսացել են կշռել է 198 կգ:

Գրուպերը հայտնի է իր խոշոր չափերով՝ այն կարող է հասնել 2,8 մետր երկարության եւ կշռել մինչեւ 360 կգ: Այս տեսակի որսն արգելված է, քանի որ ոչնչանալու վտանգ կա:

https://scontent-arn2-1.cdninstagram.com/v/t51.2885-15/e35/p1080x1080/69579311_706230323236919_8009046966495428908_n.jpg?_nc_ht=scontent-arn2-1.cdninstagram.com&_nc_cat=1&_nc_ohc=vmtnJILRKMMAX8PbF-c&oh=c9e73dd934333d8d9cb51d027f3d746e&oe=5E9C7922

https://scontent-arn2-2.cdninstagram.com/v/t51.2885-15/e35/p1080x1080/79535864_470651643637313_6403045593087780763_n.jpg?_nc_ht=scontent-arn2-2.cdninstagram.com&_nc_cat=105&_nc_ohc=6fEYNK76v5kAX9ipIYh&oh=a984c1264ce8af3a40c3e3acbf6635f0&oe=5E9AAF86

https://scontent-arn2-1.cdninstagram.com/v/t51.2885-15/e35/p1080x1080/80058206_496558604303293_4104907354649601758_n.jpg?_nc_ht=scontent-arn2-1.cdninstagram.com&_nc_cat=1&_nc_ohc=utdEBsSA0R0AX91TDow&oh=f08e2bfe331c26d94acd7be524e48f7f&oe=5EA04F5F

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել