Pastinfo.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող հրթիռակոծություները հեռու են հայկական թաղամասերից 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ հրթիռակոծությունները և ռազմական գործողությունները հեռու են տեղի ունենում հայ համայնքի հոծ տեղակայման վայրերից, ՀՀ հյուպատոսությունից և Հալեպում մարդասիրական օգնության կենտրոնից. «Վերջիններիս վտանգ չի սպառնում»,-հավելեց Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, arevelk.am-ի փոխանցմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են Հալեպ քաղաքի արևմտյան շրջանները։

«Սանա» գործակալության տվյալներով՝ Հալեպում 3 մարդ է զոհվել, 3 հոգի էլ ծանր վիրավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել