Մաշկային մսագնդերն առաջ են գալիս մաշկի հաստ շերտերում մազանոթների և կալոգենի կուտակման արդյունքում:
Մաշկի գնդիկները կոչվում են ակրոխորդոն (acrochordon): Այս մսագնդերը լինում են փոքր չափերի: Դրանք հիմնականում հայտնվում են կոպերին, պարանոցի հատվածում, ձեռքերին, կրծքի ներքևի հատվածում և թևատակերում: Այսպիսի տհաճ երևույթ կարող է ի հայտ գալ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ:
Բժշկի շտապելու փոխարեն կարող եք տան պայմաններում ազատվել այդ մսագնդերից՝ օգտագործելով մի քանի պարզ միջոցներ:
1. Խնձորի քացախ
Սա ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը կօգնի ազատվել պարանոցի շրջանի մսագնդերից: Բամբակը թրջեք քացախի մեջ և քսեք մաշկի այդ հատվածին: Մեկ ամիս շարունակ կրկնեք բուժումը՝ մաշկն ամբողջովին մաքրելու համար:
2. Գերչակի յուղ
Փոքր-ինչ գերչակի յուղը խառնեք սննդային սոդայի հետ՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Ստացվելու է կպչուն զանգված: Տարածեք անցանկալի մսագնդերի վրա և կատարեք այս գործողությունը 2-4 շաբաթ, և կտեսնեք, որ աստիճանաբար մսագնդերն անհետանում են:
3. Արքայախնձորի (անանաս) հյութ
Սա գրեթե ամենահեշտ միջոցներից մեկն է, որը կօգնի ազատվել մսագնդերից: Արքայախնձորի հյութն օրական առնվազն 2-3 անգամ քսեք և մի լվացեք: Կրկնեք այս գործողությունն առնվազն 10 օր, մինչև բոլոր մսագնդերը թափվեն:
4. Կպչուն ժապավեն (клейкая лента)
Կպչուն ժապավենի մի փոքրիկ կտոր կպցրեք մսագնդերին և թողեք 10-12 օր՝ մինչև մսագնդերը չորանան և ընկնեն:
5. Սոխի հյութ
Գլուխ սոխը կտրեք, աղ ավելացրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Վաղ առավոտյան քամեք հյութը և ամեն երեկո քսեք այդ հյութը մսագնդերին: Գործողությունը կատարեք 10-12 օր:
6. Բանանի կեղև
Բանանի կեղևը շատ արդյունավետ միջոց է մսագնդերը հեռացնելու համար: Բանանի կեղևից մի փոքր մաս կտրեք և դրեք մսագնդերի վրա: Վիրակապով փաթաթեք և թողեք ամբողջ գիշեր մնա: Կրկնեք սա ամեն օր՝ մինչև մսագնդերի վերանալը:
7. Թեյի ծառի յուղ
Թեյի ծառի յուղը համարվում է մսագնդերի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Բամբակի վրա 2-3 կաթիլ յուղից լցրեք, այնուհետև զգուշորեն մաքրեք մսագները շրջանաձև շարժումներով: Կրկնեք այս գործողությունը մեկ շաբաթ անընդմեջ, օրական առնվազն 2 անգամ:
8. Եղունգների լաք
Եղունգների լաքը նույնպես հրաշալի միջոց է մսագնդերից ազատվելու համար: Անցանկալի հատվածին քսեք եղունգների լաքը, թողեք չորանա, որից հետո հեռացրեք: Կրկնեք գործողությունը օրական 3 անգամ մի քանի օր շարունակ, մինչև մսագնդերը լիովին մաքրվեն: