Մազաթափությունը մի խնդիր է, որն առաջանում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Մազաթափության պատճառ կարող է լինել ոչ պատշաճ հիգիենան, կոսմետիկ միջոցները, ծերացումը, ինչպես նաև ժառանգականությունը։ Քիմիական նյութերը կարող են լուրջ վնաս հասցնել գլխամաշկը և մազերը։ Եթե նկատում եք մազաթափություն, ապա պետք է դադարել օտագործել քիմիական նյութեր, ինչպես նաև մազերի համար նախատեսված արդուկներ և փորձեք խթանել առողջ մազերի աճը։
Այս բնական դիմակը կարող է կանխել մազաթափությունը և միևնույն ժամանակ խթանել մազերի աճը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 բանան
• 1 ձու
• 1 ճաշի գդալ մեղր
• ½ բաժակ սև գարեջուր։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և լավ հարել։ Արդեն պատրաստի զանգվածը քսել մազարմատներին և մազերին, գլուխը փաթաթել սրբիչով և պահել 1-2 ժամ։ Այնուհետ մազերը լվանալ սովորականի պես։
Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ 1 ամիս շարունակ, և արդյունքները կգոհացնեն։