Մեր օրերում, բացի թեկնածուի ինքնակենսագրությունն ուսումնասիրելուց և աշխատանքին վերաբերող ընդհանուր հարցեր տալուց, գործատուները հաճախ խորամանկությունների են դիմում, հասկանալու համար, թե ինչպես կպահեն պոտենցիալ աշխատակիցներն իրենց տարբեր իրավիճակներում։

Ներկայացնում ենք 7 այդպիսի անսպասելի փորձություն, որոնց ենթարկում են գործատուները հարցազրույցի գնացած թեկնածուներին։

1. Ձեզ սուրճը հենց այնպես չեն հյուրասիրում

Xero Australia hաշվապահական ծրագրեր մշակող ընկերության ղեկավար Թրենթ Ինեսը, որը մշակել է այս մեթոդը, վստահեցնում է, որ սուրճ առաջարկելու հնարքը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Եթե նա ընդունում է առաջարկը, նշանակում է նա արագ կմերվի կոլեկտիվում։ Իսկ հետո պետք է տեսնել, թե ինչ կանի նա բաժակի հետ։ Եթե ձեզ սուրճ են հյուրասիրում և ընդունում եք այն, վերջում անպայման բաժակը տարեք խոհանոց և լվացեք։

2. Գործատուն հատուկ է երկար սպասեցնում

Հաճախ գործատուն դիտավորյալ երկար է սպասեցնում հարցազրույցի եկած թեկնածուին։ Այս խորամանկությամբ նա փորձում է հասկանալ, թե թեկնածուն հուզական առումով որքանով է կայուն և սթրեսային իրավիճակներում ինչպես կդրսևորի իրեն և որքանով է այս պաշտոնը իր համար կարևոր։

3. Հարցազրույց վերցնողն անսպասելիորեն սկսում է բղավել

Ձայնի բարձրացումը, բղավելը և անգամ վիրավորանքները սթրեսային իրավիճակի հերթական մոդելավորումն են և թեկնածուի նյարդերի ամրությունը ստուգելու հնարավորությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս հանգստություն պահպանել և հարցերին հնարավորինս հանգիստ պատասխանել։

4. Ապագա ղեկավարը բավական տարօրինակ առաջադրանքներ է տալիս, օրինակ՝ թռչել պատուհանից

Այս դեպքում գործատուն ուզում է տեսնել, թե որքան ոչ ստանդարտ դուք կարող եք մտածել։ Այս իրավիճակից կարելի է օրինակ այսպես դուրս գալ․ բարձրանալ լուսամուտագոգին և ցատկել հատակին։ Չէ որ ձեզ չեն ասել, ուր ցատկել, այլ պարզապես ասել են պատուհանից ցատկել։ Կամ հարցնել․ «Իսկ եթե ես ցած ցատկեմ պատուհանից, դա ի՞նչ օգուտ կտա ձեր ընկերությանը»։

5. Գործատուն սկսում է իրեն ոչ ադեկվատ պահել

Սա ևս ընդունված հնարք է։ Թեկնածուին կարող են արհամարհել, հարցազրույցի կեսից զանգի պատասխանել և դուրս գալ սենյակից և այլն։ Այս հնարքով գործատուն ցանկանում է տեսնել, թե ինչ ելքեր դուք կգտնեք անելանելի իրավիճակից։ Արդյունավետ տարբերակ է ադմինիստրատորի հետ հարցազրույցի օրը փոխելը։

6. Թեկնածուին ծանոթացնում են ողջ կոլեկտիվի հետ

Շատ հնարավոր է, որ հարցազրույցից հետո գործատուն թեկնածուին առաջարկի շփվել պոտենցիալ գործընկերների հետ։ Սա ոչ միայն սիրալիր ժեստ է, այլ այդպիսով գործատուն ցանկանում է լսել նաև թեկնածուի վերաբերյալ կոլեգաների կարծիքը։

7. Գործատուն դիտավորյալ ցած է գցում գրիչը

Այս թեստով գործատուն ցանկանում է տեսնել, թե որքանով եք դուք օգնության պատրաստակամ և բարեսիրտ։ Նա դիտավորյալ գրիչը ցած է գցում։ Եթե թեկնածուն բնազդորեն կռանում և վերցնում է գրիչը, ամենայն հավանականությամբ նրան կընդունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել