Իտալական 3D WASP ընկերությունը տան նախագիծ է մշակել, որի շինարարությունը 100 ժամ է տևում։ Մոտ 30 քմ մակերեսով շենքը այդ ժամանակահատվածում կարող են 2 հոգով կառուցել՝ օգտագործելով 3D տպագրության տեխնոլոգիան, գրում է El Mundo պարբերականը։

Տան արժեքը չի գերազանցում iPhone-ի վերջին մոդելի գնին՝ մոտ 900 եվրո, նշում է պարբերականը։ Ֆիրմայի օգտագործած տեխնոլոգիան թույլ է տալիս բետոնից և գեոպոլիմերներից խոշոր կառույցներ տպել, սակայն ոչ մեծ տան նախագիծը, որի մասին է գնում խոսքը, շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցւթյուն է ենթադրում։

Կառույցը բնական ծագմամբ խառնուրդից է պատրաստվում․ 25 տոկոս հողային խառնուրդ (կավ, ավազ, տիղմ), 40 տոկոս բրնձի ծղոտ, 25 տոկոս բրնձի թեփ, 10 տոկոս կիր։ Տան կոնստրուկցիան թույլ է տալիս խնայել ջեռուցման վրա, արևային էնրգիայի առավելագույն օգտագործում ենթադրելով, որը մուտք է գործում մեծ մատուհանից։ Եվս մեկ դրական հատկանիշ է շինության չափից դուրս սեյսմակայունությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել