Ամիտաբհ Բաչանը Բոլիվուդի ամենահայտնի և սիրված դերասաններից մեկն է։ Նրան, ինչպես և իր ֆիլմերը, սիրում են ողջ աշխարհում։ Բայց ոչ բոլորը գիտեն նրա կնոջ մասին, որը միշտ եղել է կողքին և աջակցել է նրա կարիերային։
Նրանք ծանոթացել էին ուսանողական տարիներին, սակայն նրանց սիրավեպը սկսվեց համատեղ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Երկուսն էլ սիրահարված էին։ Ամիթաբհը առաջարկեց ֆիլմի հաջողությունը նշել դեպի Լոնդոն ռոմանտիկ ճամփորդությամբ։ Սակայն դերասանուհու հայրը դեմ էր․ նրա չամուսնացած դուստրը չէր կարող ոչ մի տեղ գնալ օտար տղամարդու հետ։ Այդ ժամանակ Բաչանը նրան առաջարկություն արեց և ամուսնացավ Ջայայի հետ։
Մի որոշ ժամանակ անց ծնվեց զույգի դուստրը՝ Շվետան, իսկ երկու տարի անց որդին՝ Աբհիշեկը։ Հենց այդ ժամանակ էլ ընտանիքում սկսվեցին խնդիրները։ Ամիթաբհը բուռն սիրավեպ սկսեց Ռեկհայի հետ, սակայն Ջայան կարողացավ ներել նրան և փակել աչքերը դավաճանության վրա։ Երբ Բաչանի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ ֆիլմի նկարահանումների ժամանակ, կինը մնաց նրա կողքին։ Նա նրա կողքին էր թե դժվար, թե երջանիկ պահերին, ամեն անգամ ապացուցելով իր անմնացորդ սերն ու նվիրվածությունը։
Հիմա ամուսինները մեծ ու երջանիկ ընտանիք ունեն։ Դաստիարակում են թոռներին և վայելում են իրենց խաղաղ ծերությունը։ Եվ միայն Ջայայի շնորհիվ նրանք կարողացան դիմանալ բոլոր դժվարություններին և իսկական սիրող ընտանիք դառնալ։ Հանուն ամուսնու և երեխաների նա անգամ հրաժարվեց սեփական կարիերայից։